-
22.01.2017|
18:59
«Գիշերային տեսանելիության սարքերի խնդիրն այսօր ամբողջովին լուծված է»,- զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
-
22.01.2017|
09:46
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որ առաջիկա ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է «գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ»: ՀԱԿ-ը պահանջում է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն ու փոխել ընտրությունների օրը:
-
20.01.2017|
17:19
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի ռեժիմը խախտել է 70 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1050 կրակոց:
-
19.01.2017|
21:36
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ, որոնք հրապարակված են գերատեսչության պաշտոնական կայքում։ Հսկայական արխիվում գաղտնի փաստաթղթեր կան նաև Հայաստանի վերաբերյալ։ Դրանցից մեկը (CIA-RDP90G01353R001500220005-1), որը թվագրված է 1988-ի հունիսի 16-ին, ԿՀՎ ղեկավար ՈՒիլյամ ՈՒեբսթերի գաղտնի նամակն է ԱՄՆ փոխնախագահին, որը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին։
-
19.01.2017|
21:15
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
-
19.01.2017|
21:04
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Ստեփանակերտում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
-
18.01.2017|
18:25
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:
-
17.01.2017|
17:38
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների կտրուկ աճ չի գրանցվել՝ ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-
16.01.2017|
19:42
Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):
-
15.01.2017|
16:39
Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգներից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 350 կրակոց: